Կորոնավիրուսի տարածման ևս մեկ ուղի

76

Գիտնականները վերջերս պարզել են, որ կորոնավիրուսը կարող է տարածվել օրգանիզմի կենսագործունեության արդյունքում, իսկ գետերում և լճերում վիրուսը կարող է մնալ մինչև 25 օր։

Հաշվարկները գիտնականներին հիմք են տալիս ենթադրելու, որ վարակունակության համար անհրաժեշտ է, որ գետերի և լճերի ջուրը պարունակի առնվազն 100 վիրուսի մասնիկներ յուրաքանչյուր 100 միլիլիտրում, տեղեկացնում է medRxiv-ը: Ինչպես պարզել են հետազոտողները, շատ երկրներում այս ցուցանիշը հեշտությամբ ապահովվում է կամ նույնիսկ մի քանի անգամ գերազանցվում, եթե կոյուղաջրերից արտահոսք է լինում մաքուր ջրամբարների մեջ։

Թեև իտալացի և իսպանացի բժիշկների ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ մաքրման ժամանակակից համակարգերը պետք է որ ամբողջությամբ չեզոքացնեն SARS-CoV-2-ը նախքան ջրամբարներ լցվելը:

Առավել վտանգավոր կարող է լինել մասնավորապես այնտեղ, որտեղ հիվանդները կենտրոնացված են մեկ կետում, մեկ շնչի հաշվով սպառում են քիչ ջուր, մանավանդ եթե գետերում և լճերում ջրի ջերմաստիճանը համեմատաբար ցածր է: Այս առումով խոցելի պետություններ են համարվում Իսպանիան, Մեծ Բրիտանիան և Մարոկկոն։ Այդ երկրների գետերի և լճերի 100 միլիլիտրում կարող է լինել վիրուսի գրեթե 500 մասնիկ: