Կոտայքի մարզպետը դարձավ Շրջակա միջավայրի նախարար

66

Կառավարության որոշմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց Կոտայքի մարզպետի պաշտոնից և կնշանակվի Շրջակա միջավայրի նախարար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ շեշտել է, որ որոշում է կայացրել Ռոմանոս Պետրոսյանին նշանակել նախարարի պաշտոնում:

 «Այսօր համապատասխան միջնորդագիրը կստորագրեմ և կուղարկեմ հանրապետության նախագահին»,- ասել է  Փաշինյանը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Վահե Ջիլավյանին՝ նախարարի պարտականությունները ժամանակավորապես կատարելու համար: