«ժամանակակից գրողների մեջ կան մարդիկ, որոնց ես դասավանդել եմ, եւ նրանք հայերեն գրագետ նախադասություն չէին կարողանում գրել». Երվանդ Տեր-Խաչատրյան

247

«Ժամանակակից գրողները պետք է արժեւորվեն իբրեւ գեղարվեստական գրականություն ստեղծողներ, որպեսզի իրավունք ունենան դասագիրք մտնելու: Ցույց տվեք մի վերլուծական աշխատություն, որում ժամանակակից գրողների ստեղծագործությունները վերլուծության են ենթարկվել, եւ ապացուցված է, որ դրանք արժեք են ներկայացնում: Իոսիֆ Բրոդսկին վախճանվել է 1996թ., Նոբելյան եւ այլ մրցանակների դափնեկիր է, բայց նա դեռ դասագիրք չի մտնում: Ժամանակը դեռ պետք է արժեւորի նրան: Իսկ ժամանակակից գրողների մեջ կան մարդիկ, որոնց ես դասավանդել եմ, եւ նրանք հայերեն գրագետ նախադասություն չէին կարողանում գրել: Մինչդեռ՝ գրողը լեզվի մարգարեն է: Իսկ հայոց լեզվի գրական արտահայտությունը Բակունցի, Տերյանի, Չարենցի գրականությունն է»: