Թրամփը նոր փաստարկ է բերում Գերմանիայից զորքերի դուրսբերման համար

72

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը բացատրել է Գերմանիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը և ավելացրել ևս մեկ պատճառ: Այժմ նախագահը տարակուսանք է հայտնել, թե ինչու Վաշինգտոնը պետք է պաշտպանի Բեռլինը Մոսկվայից, եթե Գերմանիան Ռուսաստանից գնում է էներգակիրներ:

«Գերմանիան Ռուսաստանին տարեկան միլիարդավոր դոլարներ է վճարում էներգիայի համար, իսկ մենք պետք է Գերմանիան պաշտպանենք Ռուսաստանից: Ինչպե՞ս թե», իր թվիթերյան էջում գրել է Թրամփը։ Բացի դրանից, նա ասել է, որ Գերմանիան ուշացնում է իր ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով ռազմական ծախսերը ՆԱՏՕ-ին։