Ո՞ր երկրներ են պատրաստ ընդունել ռուսաստանցի զբոսաշրջիկներին

79

Խորվաթիան եւ Մալթան պատրաստակամություն են հայտնել ընդունելու ռուսաստանցի զբոսաշրջիկներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է «ՌՏՕԱ-ի լրաբերը»՝ վկայակոչելով եվրոպական դիվանագիտական առաքելություններից մեկի մի աղբյուրի:

Նշվում Է, որ Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացության հետ կապված ներկա իրադրության առնչությամբ ԵՄ-ի մյուս պետությունները որոշում են ընդունել ճանապարհորդների համար սահմանները չբացել գոնե մինչեւ օգոստոսի երկրորդ կեսը:

Ինչպես նշում Է հրատարակությունը, այդ դիրքորոշումն ունեն այդ թվում այն երկրները, որոնց համար Ռուսաստանի հետ սահմանամերձ զբոսաշրջությունը տնտեսական տեսակետից կարեւոր Է: Այսպես, Ֆինլանդիան սահմանը չի բացի մինչեւ օգոստոսի 25-ը, իսկ Էստոնիան՝ մինչեւ սեպտեմբեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: