Ճապոնիայում այսօր կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աննախադեպ է

106

Այսօր Ճապոնիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն առաջին անգամ հասավ 1000-ի։

Մեկ օրում այդպիսի ցուցանիշ գրանցվեց այն բանից հետո, երբ Տոկիոյից բացի այլ հսկայական քաղաքային բնակչություն ունեցող պրեֆեկտուրաներից (ներառյալ Այչի և Օսակա) հաղորդեցին իրենց մոտ վարակակիրների ամենաբարձր թվերի մասին: Այդ մասին հաղորդում է Kyodo News-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։