Հնարավոր է՝ Թուրքիան պատրաստվում է պատերազմել նոր տարածքում

76

Թուրքիան ռազմական հենակետ է սկտեղծում Նիգերում: Այդ մասին հաղորդում է Middle East Monitor-ը։

Մի քանի շաբաթ առաջ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել է մի շարք աֆրիկյան երկրներ, ներառյալ՝ Նիգեր: Այնտեղ նա հանդիպել է երկրի նախագահ Մահամադու Իսուֆուի հետ:

Օրերս Middle East Monitor-ը հաղորդել է, որ հանդիպման ընթացքում Չավուշօղլուն և Իսուֆուն քննարկել են, ի թիվս այլ բաների, Լիբիայում իրավիճակի ազդեցությունն իրենց երկրների վրա և ստորագրել են ռազմական համագործակցության համաձայնագիր: Հրատարակության մեկնաբանության համաձայն՝ Թուրքիան, ի դեպս Եգիպտոսի հետ հնարավոր ցամաքային դիմակայության, պլացդարմ է ստեղծում Լիբիային սահմանակից երկրում:

Նշենք, որ Լիբիայում զուգահեռաբար գործում է երկու կառավարություն՝ Ազգային համաձայնության կառավարությունը և ժամանակավոր կառավարությունը։ Թուրքիան աջակցում է Ազգային համաձայնության կառավարությանը, իսկ Եգիպտոսը՝ երկրորդին: