Թրամփը՝ ամերիկյան պատվաստանյութ այլ երկրների մատակարարելու մասին

99

ԱՄՆ-ի իշխանությունները հնարավոր են համարում այն, որ իրենք այլ երկրների ևս կտրամադրեն նոր կորոնավիրուսի իրենց պատվաստանյութը: Այդ մասին Սպիտակ տանը մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։

«Երբ պատվաստանյութն ունենանք, այն կբաշխվի: Դա կլինի շատ արագ գործընթաց ամբողջ երկրում: Հնարավոր է՝ մեծ քանակությամբ պատվաստանյութ առաքենք աշխարհի այլ մասեր, ինչպես դա անում ենք թոքերի արհեստական օդափոխման սարքերի դեպքում և այլն», ասել է նա, որը հաղորդում է Սպիտակ տան պաշտոնական կայքը:

Նա տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում զգալիորեն աճել է պատվաստանյութի համար անհրաժեշտ նյութերի արտադրությունը։ Բացի դրանից, ամերիկյան Pfizer ընկերությունը որոշել է համատեղել կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երկրորդ և երրորդ փուլերը, ասել է Թրամփը: