Թուրքական նոր «խաղերը»

86

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, թուրքական CNNturk–ի եթերում խոսելով նաև հայ-ադրբեջանական խնդիրների մասին, մեջբերել է Էրդողան խոսքերը: Իսկ նա ասել է՝ հայ-ադրբեջանական հակամարտության մեջ Հայաստանը զավթող կողմ է:

«Այո, Թուրքիան Ադրբեջանի կողքին կլինի մինչեւ վերջ, որտեղից էլ որ վտանգը սպառնա և որքան էլ սպառնա, սակայն դա չի նշանակում փակել դիվանագիտական ճանապարհները»,–ասել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը:

Նա հավելել է, որ Պուտինի հետ զրույցում Էրդողանը Պուտինին խնդրել է օգտագործել Հայաստանի հետ կապերը հայ–ադրբեջանական սահմանային լարվածությունը թուլացնելու համար: