Երևանում, Գեղարքունիքում և Արագածոտնում գազամատակարարումը կընդհատվի

82

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 30-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 15 փողոցի թիվ 5 և 9 բազմաբնակարան շենքերի, ժամը 10․00-ից մինչև ժամը 18․00-ն` Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի, ժամը 09․00-ից մինչև ժամը 18․00-ն` Արագածոտնի մարզի Ագարակ համայնքի գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: