Դիմորդները դիմեցին Վարչական դատարան

94

Բուհերից դուրս մնացած դիմորդներն ու նրանց ծնողները հայց են ներկայացրել Վարչական դատարան:  ԿԳՄՍ նախարարության, ԱԺ-ի, ԳԹԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումները լուծում չեն տվել խնդրին, այդ պատճառով էլ դիմորդները նպատակահարմար են գտել իրենց պահանջը ներկայացնել դատարանում:

Նշենք, որ դրական և բարձր միավորներ ստացած  դիմորդների մի մասը համաձայնել է ԿԳՄՍ  նախարարության առաջարկներին, նրանք դուրս են եկել պայքարից: Իսկ 100 դիմորդ հաստատակամորեն պահանջում է իրենց միավորներին համապատասխան՝  հայտադիմումներում նշնած բաժիններում առկա համակարգով սովորելու հնարավորություն տալ իրենց: Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը նշել է՝ աշխատելու են, որ սեպտեմբերի 1-ին դիմորդներն ուսանողի կարգավիճակ ստացած լինեն, թեև դատական գործընթացը կարող է տևել վեց ամիս կամ միգուց երկու տարի:

Փաստաբանական խումբն առայժմ դիմել է միայն Վարչական դատարան. հարկ եղած դեպքում կդիմի դատական ավելի բարձր ատյանների, ընդհուպ՝ եվրոպական դատարաններ: