Դատապարտում եմ հերյուրանք տարածելու ցանկացած փորձ. Հայկ Չոբանյան

88

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հերքում է լուրերը, թե ինքը բազմամարդ խնջույք է կազմակերպել: «Լրատվականներից մեկը ստահոդ հրապարակում է արել իմ կողմից բազմամարդ խնջույք կազմակերպելու մասին, որոշներն էլ տարածում են այն։ Չեմ ընդունում և դատապարտում եմ հերյուրանք հրապարակելու կամ տարածելու ցանկացած փորձ, այն պատիվ չի բերում ոչ ոքի: Կարևոր եմ համարում նշել, որ ես շատ բաց եմ բոլոր լրատվամիջոցների համար և խորհուրդ եմ տալիս նման դեպքերում ուղղակի դիմել, ինչպես անում է մեծամասնությունը։
Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր բարձր պատասխանատվությամբ են կրում իրենց առաքելությունը»,-նշել է մարզպետը։