Արցախյան հիմնախնդիրը և դրա առաջացման պատմական իրողությունները(մաս II)

230

«Եթե տանուլ տանք այս պատերազմը ապա կշրջենք Հայ ժողորդի պատմության վերջին էջը» Մոնթե Մելքոնյան

Նշենք, որ Պարսկաստանում Սեֆյաների իշխանության ամրապնդումը տեղի էր ունենում թրքալեզու ղզլբաշ ցեղերի ամրապնդմամբ, որոնք հանդիսաանում էին այդ նոր դինաստիայի հենարանը։ Սեֆյաների իշխանության ամրապնդումն էլ իր հերթին սրեց հարաբերությունները Օսմանյան կայսրության հետ և սկսվեց թուրք-պարսկական պատերազմների մի շրջան, որի ընթացքում պատմական Հայաստանը 4 անգամ բաժանվեց այդ պետություների միջև։

Այդ պատերազմները տեղի էին ունենում Հայաստանի տարածքում, ինչից առաջին հերթին տուժում էին տեղի բակչությունը, նրանց ստիպելով հեռանալ իր բնակության վայրերից, ավելի ապահով տեղեր։ Սեֆյաների ամենահզոր շահի Աբբասի գահակալության շրջանում(16-17-րդ դարեր) հայերի տեղահանությունը սկսեց կրել, կարելի է ասել, պետական բնույթ։

Շահ Աբասը իր կայսրությունը հզորացնելու համար մայրաքաղաքը տեղափոխեց Սպահան, միաժամանակ ցանկանալով ծաղկեցնել այն սկսեց հայերի զանգվածային տեղափոխումը դեպի իր նոր մայրաքաղաք։ Արևելյան Հայաստանից հայերի տեղահանումը Աբբասի համար կարևոր էր, քանի որ վերջինս ամայացնելով Արարատյան դաշտավայրը՝ Կարսից մինչև Նախիջևան, այն անհրապույր էր դարձնում օսմանցիների համար կանխելով նրանց հետագա հարձակումները։

Աբբասի համար կարևոր էր նաև Սպահանի հզորացումը և Արևելքի ու Եվրոպայի միջև, մետաքսի առևտրի գործում կարևոր դերակատարություն ստաձնելը, ինչն ևս իրականացնում էր հայերի օգնությամբ։ Պարսկաստանի շահը այս հարցում կարողացավ համաձայնության գալ Բրիտանացիների հետ և Օրմուզի ծովածոցից դուրս մղեց պորտուգալացիներին, այն փաստորեն հանձնելով անգլիացիներին։

Այս ամենի հետևանքով Արևելյան Հայաստանը հայաթափվում էր, և ժամանակակից Հայաստանի տարածքը վերածվում էր թրքախոս և քրդախոս խաշնարած ցեղերի բնակավայրի։ Նշենք, որ հայաթափությամբ զբաղվում էին նաև մեր հյուսիսային հարևաները, վրաց թագավորները ժամանակ առ ժամանակ ներխուժելով հայահոծ շրջաներ նահանջելիս բնակվող հայությանը ստիպում էին լքել իրենց բնակավայրերը և մշտանակ բնակություն հաստատել ժամանակակից Վրաստանում տարածքներում։

Նույն քաղաքականությունը կրկնում էին օսմանցիները, որոնք ամեն անգամ մտնելով Արևելյան Հայաստան հեռանալիս ստիպում էր բնակչությանը լքել իր բնակության մշտական վայրերը։ Ըստ տարբեր տվյալների Արևելյան Հայաստանից միայն Պարսկաստան տարհանվեց 300 հազարից ավելի բնակչությունը։ Այդ տարհանումները ուղեկցվում էր բռնություններով և կոտորածներով, ըստ շատ վկայությունների, տարհանված հայերից հազիվ կեսն էր հասնում բնակության նոր վայրեր։

Հայաթափված շրջաներ էին ներթափանցում քոչվոր թյուրքալեզու և քրդախոս ցեղեր, որոնք այդ տարածքերը օգտագործում էին խաշնարածության համար։ Հայ բնակչություն մնացել էր միայն լեռնային շրջաններում՝ Լոռիյում, Սյունիքում, Գաձակում, Արցախում։

Հայերը կառչած իրենց լեռներից միայնակ կռիվ էին տալիս տարատեսակ քոչվոր ցեղախմբերի դեմ։ Այդ տարածքներում հայերի կենսունակությանը նպաստում էին ոչ միայն լեռնային տեղանքը այլև հայ ազնվականության վերջին մնացորդների՝ մելիքների գոյությունը։

Մելիքություներն էին հանդիսանում հայկական ինքնապաշտպանական մարտերի հիմնական կազմակերպիչները ու առաջնորդները, որոնք ժամանակ առ ժամանակ ապստամբություններ էին բարձրացնում հայ բնակչությանը տարհանումից ու կոտորածներից պաշտպանելու համար։ 18-րդ դարի 20-ականերին ապստամբական այդ շարժումները լուրջ թափ ստացան, Սյունիքի իշխանական տոհմից սերված, վրացական բանակի հայտնի զորավար Դավիթ Բեկի հայտնվելով Սյունիքում։

Վերջինիս շուրջ համախմբվեցին տեղի մելիքները և մի կարճ ժամանակ անց Սյունիքում ու նրա հարակեց տարածքներում փաստացի ինքնիշխան հայկական պետական միավոր ստեղծվեց։ Պարսից շահ Թահմազպ 2-րդը ստիպված էր ճանաչել նրա ինքնիշխանությունը, որը տարածվելով Սյունիքի և Արցախի վրա հասնում էր մինչև Քուռ գետը։

Հայկական ինքնիշխանությունը սակայն ընկավ օսմանցիների կազմակերպած երկու արշավաքների հետևանքով, որոնք Պարսկաստանից կարողացան պոկել և ժամանակավորապես իրենց միացնել ողջ Արևելյան Հայաստանը(Կոստանդուպոլսի պայմանագրով՝ 1724թ)։ Սակայն մեկ տասնամյակ անց պարսիկ զորավար Նադիրը, որը հետագայում դարձավ շահ, Արցախի հայ մելիքների օգնությամբ կարողացավ հետ բերել կորցված հողերը և վերակագնել Պարսկաստանի ինքնիշխանությունը Արևելյան Հայաստանում(1736թ)։ (շարունակելի)

Արմեն Մանվելյան, պատմական գիտությունների թեկնածու

(հոդվածն առաջին անգամ լույս է տեսել Բոստոնում հրատարակվող Պայքար շաբաթաթերթում

Հոդվածի առաջին մասը այստեղ՝ https://azgonline.am/2020/07/22/%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%ab%d5%b4%d5%b6%d5%a1%d5%ad%d5%b6%d5%a4%d5%ab%d6%80%d5%a8-%d6%87-%d5%a4%d6%80%d5%a1-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%a1%d6%81%d5%b4%d5%a1%d5%b6/