ԱՄՆ-ի զորքերի մի մասը կվերաբաշխվի Իտալիայում և Բելգիայում

112

Գերմանիայից դուրս բերված 11,900 ամերիկացի զինծառայողներից մոտավորապես 6,400-ը կվերադառնա տուն: Մնացած մասը կվերաբաշխվի եվրոպական այլ երկրներում։ Այդ մասին այսօր հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը: Նրա խոսքերով՝ մոտ 5,6 հազար զինծառայող կուղարկվի Իտալիա և Բելգիա, հաղորդում է EADaily գործակալությունը:

Ըստ The Wall Street Journal-ի՝ Միացյալ Նահանգների Եվրոպական հրամանատարության շտաբը Գերմանիայից կտեղափոխվի Բելգիա: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկյան զինծառայողների թիվը Գերմանիայում կրճատելու որոշումը բացատրում է նրանով, որ Բեռլինը չի կատարել ՆԱՏՕ-ի նկատմամբ իր ֆինանսավորման պարտավորությունները: