Instagram-ը լրտեսել է օգտատերերին տեսախցիկների միջոցով

88

Instagram-ի օգտատերերը անսպասելիորեն պարզել են, որ հավելվածը, առանց իրենց ցանկության, ակտիվացնում է իրենց սարքերի դիմային տեսախցիկն ու բարձրախոսը, հաղորդում է “Ռեգնում” գործակալությունը։

Այդ անցանկալի գործունեության մասին տեղեկացել են IOS 14-ի բետա տարբերակը տեղադրած iPhone-ի օգտատերերը։ IOS 14-ում կա աշխատող տեսախցիկի կամ խոսափողի մասին ծանուցման գործառույթ: Օգտատերերը նշում են, որ տեսախցիկն ու բարձրախոսը միանում են նույնիսկ պարզապես անձնական լուսանկարները նայելիս:

Instagram-ի ներկայացուցիչներն արդեն արձագանքել են՝ հայտարարելով, որ իրավիճակը պայմանավորված է հավելվածի վրիպակով, որն արդեն սկսել են շտկել: