«ՍՐԲԱԿԵՆՑԱՂ ԳՐՈՂԸ, ՄԱՐԴԸ, ԳԵՂԱԳԵՏԸ». Վարդան Հակոբյան

139


Արտաշեսն արդեն մեզ հետ չէ, կորստի ցավը մեծ է։
Նա մեր մեծերի տեսակն էր իր մեջ ամփոփում՝ եւ իր գրականությամբ, եւ մանավանդ, իր սրբակենցաղ կյանքով ու առօրյայով։ Մաքրամաքուր հոգի, գրող, գեղագետ, որի բացակայությունը մենք պիտի մշտապես զգանք։ Արտաշես Ղահրիյանը ստեղծեց գեղարվեստական իր աշխարհը՝ «Տոհմականչ» անդրանիկ ժողովածուից մինչեւ «Տոհմականչ» հատորները, որոնցում զետեղված գործերը, համոզված եմ, մեր արձակի մնայուն էջերից են։ Նա բավականին ինքնատիպ է ներկայացրել իր պատմվածքներում մարդու դրաման՝ աննախադեպ խորքով ու ընդգրկումներով։ Արտաշեսը դեռ տալիք ուներ, նրա հոգեւոր պաշարները միշտ էլ եղել են անսպառելի։ Պարզապես ժամանակն է, որ կազմակերպվի նրա երկերի ակադեմիական հրատարակությունը, հստակեցվի նրա մնայուն տեղը մեր ժամանակակից մեծերի շարքում։
Արտաշես Ղահրիյան երեւույթն, իսկապես, բացառիկ էր, այդպիսին էլ կմնա մշտապես՝ որպես մեր ազգային գեղարվեստական արժեքների շղթան լրացնող մի ոսկե օղակ։
Վարդան Հակոբյան, Արցախի գրողների միության նախագահ