«Սպիտակ Շորժայի» գործունեությունը դադարացվեց 14 օրով (տեսանյութ)

112

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հաղորդում է, որ Սևանա լճի ափին գործող «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտու հանրային սննդի գործունությունը դադարեցվել է 14 օրով:

Հիշեցնենք, որ այս հանգստյան գոտում է հուլիսի 26-ին կազմակերպվել աղմկարահարույց փարթին, որը կապվում է  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի անվան հետ:

Այսպիսի պատժաչափ արտակարգ դրության ողջ ընթացքում կիրառվում է առաջին անգամ։ Այստեղ խախտվել են կենդանի կատարմամբ երաժտության արգելքի, մասսայական միջոցառումներ չկազմակերպելու, աշխատակիցների ու հանգստացողների դիմակ կրելու, դիմակների համար փակ աղբաման ունենալու, սեղանների և անձանց միջև սահմանված համապատասխան հեռավորություն պահպանելու, ջերմաչափման գրանցամատյանները պատշաճ լրացնելու սահմանված պահանջները: