Շների հոտառության արդյունավետությունը Sars-CoV-2-ի բացահայտման հարցում

125

Շների հիանալի հոտառությունը կարող է հաջողությամբ օգտագործվել հիվանդություններն ախտորոշելու համար: Օրինակ՝ նախկինում շներն արդեն իսկ հայտնաբերել են քաղցկեղ կամ ահազանգ տվել, երբ շաքարային դիաբետ ունեցողների մոտ շաքարի մակարդակը նորմայից խախտված է եղել։

Գերմանական Բունդեսվերում շների պատրաստումը մեկ շաբաթվա ընթացքում բերեց արդյունքների, հաղորդում է ավստրիական Der Standard հրատարակությունը: Շները հոտով կարող են բացահայտել Sars-CoV-2-ը մոտ 90 տոկոս ճշգրտությամբ։

Այս մեթոդը կարող է կիրառվել հասարակական վայրերում, ի հավելումն լաբորատոր փորձարկումների՝ վիրուսի հետագա բռնկումները կանխելու համար։