Հունաստանը օգոստոսի 1-ին վեց նավահանգիստ կբացի ճամփորդանավերի համար

96

Օգոստոսի 1-ից ճամփորդանավերը կկարողանան մտնել Հունաստանի վեց նավահանգիստ: Այդ մասին պաշտոնական ծանուցումը զբոսաշրջության նախարար Հարիս Տեոխարիսն ուղարկել Է Ծովային ճամփորդությունների միջազգային ուղեգծերի ասոցիացիային (CLIA) եւ այդ սեկտորի երեք խոշորագույն ընկերությունների (MSC Cruises, Costa, TUI Cruises), որոնք գործում են Հունաստանում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Հունաստանի GNTO տուրիստական կազմակերպությունը:

«Զբոսաշրջության նախարարը պաշտոնապես հայտարարել Է, որ 2020 թվականի օգոստոսի 1-ից ճամփորդանավերին թույլատրվել Է Հունաստան մտնելիս ժամանել վեց նավահանգիստ: Առաջին կառանումից հետո ճամփորդանավերը կկարողանան մտնել ցանկացած այլ հունական նավահանգիստ: Տեոխարիսը պարզաբանել Է, որ այդ ռեժիմը կփոխվի միայն նոր համաճարակաբանական պայմանների դեպքում»,-հայտնել Է կազմակերպությունը:

«Հունաստանը առաջին երկիրն Է, որն արձագանքել Է ծովային ճամփորդությունների ինդուստրիայի խնդիրներին եւ սահմանել բժշկական արձանագրություններ, հատկապես զբոսաշրջության այդ ձեւի համար: Բժշկական ընթացակարգերը, որոնք Հունաստանի իշխանությունների հսկողության ներքո կկիրառվեն ճամփորդանավերում, հիմնված են Եվրոպական միության հրապարակված չափորոշիչների վրա («ԵՄ-ի առողջ դարպասներ»), միեւնույն ժամանակ դրանք հարմարեցվել են հունական օրենսդրությանը եւ ազգային պայմաններին»,-նշել Է նախարարը:

Տեոխարիսը նաեւ խնդրում Է ծովային ճամփորդությունների միջազգային խոշոր գործակալություններին՝ իրենց հաճախորդներին հանձնարարել Հունաստան ուղեւորվել ամառային սեզոնից հետո:

«Ընթացիկ սեզոնը կտեւի մինչեւ տարեվերջ»,-նամակում ընդգծում Է նախարարը: Հունաստանը հուլիսի 1-ից չեղարկել Է գրեթե բոլոր այն սահմանափակումները, որոնք մտցվել Էին կորոնավիրուսի համավարակի պատճառով, ուժի մեջ Է մնացել միայն զանգվածային միջոցառումների անցկացման արգելքը:

Հունիսի 15-ից արտասահմանյան չվերթերն ընդունել են միայն Աթենքի եւ Սալոնիկի օդանավակայանները, հուլիսի 1-ից թույլատրվել են ուղիղ չարտերային չվերթները հունական կղզիներ: Վերսկսվել են նաեւ օտարերկրյա նվերի մուտքերը նավահանգիստներ, ավտոմեքենաներով զբոսաշրջիկների համար սահմաններին բացվել են հսկիչ անցակետեր, թեեւ՝ սահմանափակումներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: