Թուրքիան ու Ադրբեջանը պատրաստվում են համատեղ զորավարժությունների. մեկնարկը՝ հուլիսի 29-ին

87

Ադրբեջանի ՊՆ կայքը տեղեկություն է տարածել, որ  հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում, Գյանջայում և Եվլախում անցկացվելու են Թուրքիայի և Ադրբեջանի ՌՕՈւ համատեղ վարժանքներ՝ մարտավարական մակարդակով:  Օգոստոսի 1-5-ը Նախիջևանում և Բաքվում կանցկացվեն  համատեղ ցամաքային վարժանքներ:

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին  պայմանավորվել էին դեռ այս տարվա փետրվարին, ավելին՝  Ալիևը հայտարարել էր,  որ զորավարժությունների թիվն   ավելանալու է:

Երկու երկրները համատեղ վարժանքներ նախկինում ևս կազմակերպել են: Ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժություններ անց են կացնում 2014 թվականից, իսկ ցամաքային զորավարժությունները կազմակերպվում են  Բաքվում և Նախիջևանում:

Նախորդ տարվա  մայիսին անցկացվեց  Բաքվի մոտակայքում գտնվող զորավարժարաններից մեկում   «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք–2019» թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժությունը, իսկ նույն տարվա հունիսին  Նախիջևանում կայացել է  «Անդրդվելի եղբայրություն–2019»  համատեղ մարտավարական զորավարժությունը: