Անվճար թեստավորում Ֆրանսիայում

104

Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը ստորագրել է հրաման, համաձայն որի՝ յուրաքանչյուրը կարող է պետության կողմից լիովին փոխհատուցվող թեստ հանձնել առանց բժշկի նշանակման, առանց ախտանիշների և առանց հիմնավորված պատճառի։

Այս մասին հաղորդում է The Connexion-ը: Նախարարին անհանգստացնում է կորոնավիրուսով վարակվածության դեպքերի ավելացումը: Վերանը նշել է, որ ներկայումս հիվանդները ավելի երիտասարդ են, քան առաջին ալիքի ժամանակ: Բացի դրանից, առկա են մեծ թվով անախտանիշ վարակակիրների դեպքեր:

Վերանը նաև ըմբռնումով է մոտեցել և իր աջակցությունը հայտնել այն երիտասարդներին, ովքեր ցանկանում են որքան հնարավոր է շուտ վերադառնալ նորմալ կյանքի պայմաններին: Այնուամենայնիվ, նախարարը քաղաքացիներին հորդորել է ավելի զգույշ լինել և պահպանել կանխարգելիչ միջոցառումները՝ խոստանալով կորոնավիրուսի անվճար թեստավորում բոլոր ցանկացողների համար։