Օրենքի գերակայությունը մեր պահանջն է. բողոքող դիմորդ

94

Ընդունելության քննությունից դրական միավորներ ստացած, բայց բոլոր մրցույթներից դուրս մնացած դիմորդների բողոքի ակցիաները շարունակվում են: Նրանք պայքարը դատական հարթակ են տեղափոխել. դիմորդենրի շահերը կպաշտպանեն փաստաբանները:  Հայկ Բաբալյանը ևս բարձր միավորով դուրս է մնացել մրցույթներից, նա նախաձեռնող խմբի ղեկավարներից է: Ֆեյսբուքյան էջում դիմելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ Հայկը նշել է. «Դուք՝ որպես ոլորտի պատասխանատու, պատշաճ կերպով չեք իրականացնում Ձեզ վստահված գործունեությունը։ Մեր պայքարը շարունակվում է և շարունակվելու է մինչև մեզ համար ընդունելի հանգուցալուծումը»։

Հայկ Բաբալյանն այնուհետև  խոսքն ուղղել է դիմորդներին.

 «Սիրելի դիմորդներ, հանդիպում ենք հուլիսի 27-ին,  առավոտյան 11։30-ին նախարարության դիմաց և հանդիպում ենք պահանջելու Արայիկ Հարությունյանի հետ։ Մենք միասին կկարողանանք հասնել արդարության, ԱՌԱ ՛Ջ: Բոլորիս համար էլ բեկումնային պահ է, բայց մենք անկասկած կհասնենք արդյունքի։

Հ.Գ. ժողովուրդ ջան, մեր բռնած ճանապարհը բարդ է, բայց վստահ շարժվելու ենք առաջ, քանի որ մեր պահանջն արդար է։ Մենք պայքարում ենք մեր սահմանադրական իրավունքի համար, կրթվելու համար։
Օրենքի գերակայությունը մեր պահանջն է։

Ուժեղ լինենք և համախմբված՝ Հաղթելու ենք…»