Ստամբուլում ադրբեջանցիները հարձակվել են հայերի վրա. Agos

128

Agos-ը հաղորդում է, որ Ստամբուլի Գումգափու թաղամասում մի խումբ ադրբեջանցիներ հարձակվել են հայ դեռահասի վրա։ Հարձակման ենթարկված երիտասարդի մայրը  Agos-ի  հետ զրույցում պատմել  է, որ վերջին օրերին վտանգի սպառնալիքի տակ են ապրում. դդրբեջանցիների խումբը  հարձակվել է նույնիսկ այն բանից հետո, երբ իրենք ասել են, որ Ղարաբաղի հարցով չեն հետաքրքվում։  Հայկական թերթը տեղեկացնում է, որ  Գումգափու թաղամասում հարձակման է ենթարկվել նաև 50-ամյա երկու հայ: Ադրբեջանցիները գրոհել են նաև  հայ կնոջը պատկանող խանութը։ Թուրքական Մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը է Agos-ին տեղեկացրել է, որ հանդիպել է Ստամբուլի նահանգապետ Ալի Յերլիքայայի հետ և կոչ արել խնդրի վերաբերյալ անհրաժեշտ միջոցառումներ ձենարկել։