Ոսկին աննախադեպ թանակացել է Ասիայի բորսաներում

104

Այսօր ասիական սակարաններում ոսկու գինը բարձրացել է ռեկորդային մակարդակի՝ մեկ տրոյան ունցիայի դիմաց հասնելով 1,923 դոլարի, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Financial Times թերթը:

«Շուկաները զգայուն են ինչպես կորոնավիրուսի տարածման, այնպես էլ աճող լարվածության մասին լուրերի հանդեպ։ Ներդրողները գերադասում են ոսկին, որպեսզի պաշտպանված լինեն այդպիսի անորոշություններից», ասել է ճապոնական բանկի փորձագետներից մեկը։

Ոսկու նկատմամբ հետաքրքրությունը ճգնաժամային պայմաններում ներդրողների շրջանում, որպես կանոն, աճում է։ Երկուշաբթի ոսկու գինն աճել է 1,1%-ով և հասել պատմական առավելագույնի, իսկ դոլարի փոխարժեքն ընկել է: Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի տնտեսության հեռանկարների վերաբերյալ երկյուղների, ինչպես նաև Պեկինի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների վատթարացման պատճառով: