Ինչու՞ կամավորն այրեց տաճարը

109

Փաստաբանի խոսքերով՝ հրկիզող կամավորը «ինքն էլ չի հասկանում, թե ինչպես է դա տեղի ունեցել»: Հայտնի է, որ ռուանդացի փախստականը Ֆրանսիա էր եկել 2012-ին։ Նա ձգտում էր ստանալ փաստաթղթեր, որոնք թույլ կտային մնալ Ֆրանիսիայում։ 2019 թվականին նա հրաման էր ստացել երկիրը լքելու մասին, փորձել էր վիճարկել որոշումը, սակայն 2020 թվականի մարտի 1-ի դրությամբ սպառել էր բողոքարկման բոլոր հնարավորությունները, հաղորդում է «Կոմերսանտը»։

Նանտի Պողոս և Պետրոս սրբերի տաճարը կրել է տասնյակ միլիոն եվրոյի վնաս։ Այժմ տաճարը փակ է, դրա ամբողջական վերականգնումը կտևի մի քանի տարի: Պետությունն արդեն խոստացել է, որ կմասնակցի այդ գործընացին: