Թշնամու դիպուկահար զենքից արձակված կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել

121

ՀՀ Պաշտպանության նախարարությունից հաղորդում են, որ հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում  հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը:

ՀՀ Պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնում  Աշոտ Միքայելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: