Բաքվում ԱՄՆ դեսպանը հայ-ադրբեջանական բախման մեջ մեղադրում է հայերին

109

«Բաքվում ԱՄՆ դեսպանը Լոս Անջելեսի հայ-ադրբեջանական բախման մեջ հայերին է մեղադրել»,-գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը և ավելացնում, որ դեսպանը հայերին մեղադրել է պրովոկացիայի մեջ՝ Ադրբեջանի իշխանություններից ներողություն խնդրելով տեղի ունեցածի համար:
«Այն, որ ԱՄՆ դեսպանը մեղադրում է իր իսկ երկրի քաղաքացիներին, առնվազն զարմանալի է, և վստահ եմ՝  իր երկրի քաղաքացի մեր հայրենակիցները դեսպանին կպատասխանեն:

Ավելին, եթե դեսպանը չհերքի կամ ափսոսանք չհայտնի սխալ գնահատականի համար (դեռևս չի հերքել դեսպանությունը), ուրեմն ակնկալում եմ նաև Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը` այս կանխակալ գնահատականի համար: Ավելի ճիշտ կլինի, որ այն լինի համարժեք, դեսպան Թրեյսիին հրավիրեն ԱԳՆ և փոխնախարարը ներկայացնի խնդրի էությունն ու նման անհիմն մեղադրանքի բացասական հետևանքները, մանավանդ, երբ միջադեպը քննության փուլում է իրավապահների կողմից»,-մեկնաբանել է քաղաքագետը: