ԱՄՆ-ն պատվիրեց 100 միլիոն չափաբաժին պատվաստանյութ

96

ԱՄՆ-ի կառավարությունը կորոնավիրուսի 100 միլիոն չափաբաժին պատվաստանյութ է պատվիրել գերմանական BioNTtech դեղագործական ընկերությունից և նրա ամերիկյան գործընկեր Pfizer-ից։ Երկու ընկերությունները համատեղ մշակել են պատվաստանյութ, որը ծրագրվում է կիրառել ԱՄՆ-ում։ Այդ մասին հաղորդում է Deutsche Welle-ն։ Նախնական պատվերը կազմում է 1,95 միլիարդ դոլար, միևնույն ժամանակ նշվում է, որ ԱՄՆ-ն պատվերի ծավալը կարող է հասցնել 500 միլիոն չափաբաժնի:

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն Pfizer-ին և BioNTech-ին լիազորել է պատվաստանյութի փորձարկումներն իրականացնել բրազիլացի կամավորների վրա, տեղեկացնում է Ռոյթեր գործակալությունը: