Ադրբեջանն ու Թուրքիան կանցկացնեն մարտավարական զորավարժություններ

105

Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության համաձայնագրին համապատասխան՝ օգոստոսի 1-ից 5-ը կանցկացվեն համատեղ լայնածավալ զորավարժություններ երկու երկրների ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի մասնակցությամբ: Այդ մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Զորավարժություններին կմասնակցեն զրահամեքենաներ, հրետանային սարքեր և ականանետեր, ռազմական ավիացիա և Ադրբեջանի ու Թուրքիայի հակաօդային պաշտպանության համակարգեր: