COVID-19-ը ակնթարթորեն հայտնաբերող սարք ԱՄՆ-ում

94

Ջորջ Վաշինգտոնի անվան ամերիկյան համալսարանի գիտնականները ստեղծել են մի սարք, որը գրեթե ակնթարթորեն կարող է բացահայտել մարդու մարմնում կորոնավիրուսի առկայությունը: Այդ մասին հաղորդում է Московский Комсомолец-ը: Բացի դրանից, սարքը կարող է հայտնաբերել նաև հակամարմինների առկայությունը, որը ցույց է տալիս՝ արդյոք մարդն արդեն հիվանդացել է վիրուսով և արդյոք ձեռք է բերել իմունիտետ: Սարքի աշխատանքը հիմնված է գունային սպեկտրոսկոպիայի մեթոդի վրա: Պացինետը կարող է իր թեստի արդյունքները ստանալ հատուկ բջջային հավելվածի միջոցով: