Ցածր ջերմաստիճանը, թարմ օդի անբավարար առկայությունը և կորոնավիրուսի տարածումը

125

Գերմանիայում գիտնականներն ուսումնասիրել են կորոնավիրուսի բռնկման պատճառները Հյուսիսային Ռայն-Վեստֆալիայի մսամթերքի գործարանում և եզրակացրել են, որ գործարանում կորոնավիրուսի փոխանցումը տեղի է ունեցել վարակակրից ավելի քան ութ մետր հեռավորության վրա:

Մասնագետները վերստեղծել են ձեռնարկությունում բռնկման հետ կապված իրադարձությունները: Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ այնպիսի գործոններ, ինչպիսիք են ցածր ջերմաստիճանը և թարմ օդի անբավարար առկայությունը նպաստում են կորոնավիրուսի տարածմանը առավել երկար հեռավորության վրա:

Շատ հավանական է, որ հենց այս գործոնները որոշիչ դեր ունեն ամբողջ աշխարհում մսամթերքի և ձկների վերամշակման գործարաններում բռնկումների առաջացման հարցում: Այդպիսի պայմաններում, փաստորեն, բավարար չէ 1,5-ից 3 մետր հեռավորության պահպանումը, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը։