Սոբյանինը խոստացավ անվճար պատվաստումներ

84

Россия 1-ին տված հարցազրույցում Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն ասել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումները Մոսկվայում կլինեն անվճար: Նա նշել է, որ անհրաժեշտ է կարևորել նաև գրիպի պատվաստումները`աշնանը միաժամանակ երկու համաճարակ չունենալու համար: Բացի դրանից, Սոբյանինը հայտարարել է, որ Մոսկվայի իշխանությունները չեն ծրագրում նոր սահմանափակումներ մտցնել կորոնավիրուսի պատճառով։