Սիբիրում եղանակը տաքացել է

88

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Քլեր Նյուլիսն ասել է, որ Սիբիրում բացառիկ և երկարատև ջերմությունը Արկտիկայում հանգեցրել է ավերիչ հրդեհների։ Այդ մասին հաղորդում է Gazeta.ru-ն:

Սիբիրում հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում ջերմաստիճանը միջինից բարձր է եղել 5 աստիճանով, իսկ հունիսին միջինից բարձր՝ 10 աստիճանով: Նյուլիսը գտնում է, որ կլիմայական այդ անոմալիաները հնարավոր չէին լինի առանց մարդկության ազդեցության, որը կլիմայի փոփոխության պատճառ է դարձել:

Արկտիկայում ուժեղ հրդեհներ են առաջանում արդեն երկրորդ տարին անընդմեջ։