Սան Ֆրանցիսկոյում պղծվել են հայկական դպրոցի ու համայնքային կենտրոնի շենքերը

83

ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում վանդալները պղծել են հայկական դպրոցի և համայնքային կենտրոնի շենքերը՝ պատերին ներկելով ադրբեջանական դրոշի գույները:

Վանդալները նաև Turk, Azz և այլ գրեր են թողել շենքերի պատերին: Այս մասին ֆեյսբուքյան  էջում հայտնել է  Հայոց ցեղասպանության հիշատակի կոմիտեն:

Վանդալիզմը դիտարկվում է որպես հանցագործություն՝ ատելության հողի վրա: Սան Ֆրանցիսկոյի ոստիկանները ժամանել են դեպքի վայր: