Երկու տեսակի Boeing ինքնաթիռների կոռոզիայի վտանգ

106

Ինքնաթիռների երկու տեսակ՝ Boeing 737 NG-ն ու Boeing 737 Classic-ը, ենթակա են կոռոզիայի առաջացման վտանգի: Այդ մասին հաղորդում է Global News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչության նախազգուշացումը:

Ըստ մասնագետների՝ երբ այս ինքնաթիռները չվերթներ չեն իրականացնում յոթ և ավելի օր, հանգույցներում երբեմն առաջանում է կոռոզիա, ինչը կարող է հանգեցնել շարժիչի խափանմանը:

Ըստ Boeing-ի՝ համաճարակի պայմաններում պահանջարկի նվազման պատճառով ինքնաթիռները հազվադեպ են օգտագործվել, ինչը մեծացրել է կոռոզիայի վտանգը։ Դաշնային ավիացիոն վարչությունը նշել է, որ մինչև ինքնաթիռի կիրառումը այն պետք է ստուգել։ Խնդրի հայտնաբերման դեպքում համապատասխան հատվածը պետք է փոխարինվի։