Արթուր Մուրադյանի մարմինն ամփոփվեց «Եռաբլուր» պանթեոնում

115

«Եռաբլուր» պանթեոնում այսօր տեղի է ունեցել ՀՀ հյուսիսարևելյան  ուղղությամբ  տեղակայված  զորամասերից մեկի պահպանության տեղամասում հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած և հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացած 19-ամյա Արթուր Մուրադյանի հուղարկավորությունը։ Արթուր Մուրադյանը թշնամու ականանետային հարվածներից ստացել էր բեկորային ծանր վիրավորում: Թեև 8 օր շարունակ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, բայց Արթուրը չփրկվեց: Հուղարկավորությանը ներկա է եղել ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով, նախագահի հրամանագրով Արթուր Մուրադյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։