Շաբաթ օրվա ցույցը Բուլղարիայում

103

Բուլղարիայի սոցիալիստական ​​կուսակցությունն այսօր Սոֆիայում անցկացրել է համաժողովրդական բողոքի ցույց՝ պահանջելով վարչապետ Բոյկո Բորիսովի և հանրապետության գլխավոր դատախազ Իվան Գեշևի հրաժարականը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալության թղթակիցը, ցույցերին մասնակցել է մի քանի հազար մարդ:

Ցուցարարների գլխավոր կարգախոսն էր` «Ընդդեմ կոռուպցիայի և թալանի: Միասին՝ Բուլղարիայի համար»: Տասնյակ ավտոբուսներ ցուցարարներին բերել էին երկրի տարբեր մասերից: Մասնակիցները խստիվ քննադատել են կառավարության քաղաքականությունը։

«Երկրում աղքատները աղքատանում են, իսկ հարուստները է՛լ ավելի են հարստանում»: Երկիրը չունի մրցակցային տնտեսություն, ունի չափազանց բարձր կոռուպցիա և անարդյունավետ դատական ​​համակարգ: Իսկ կառավարիչները չունեն զարգացման ծրագրեր․ նրանց հետաքրքրում է միայն փողը, ցույցի ընթացքում հայտարարել է պրոֆեսոր Ռումեն Գեչևը: Դրանից հետո հնչել են հրաժարականի կոչով բացականչություններ:

Սոֆիայում հանրահավաքն այսօր ավարտվեց առանց միջադեպերի, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Պաշտպանեք ժողովրդավարությունը» կարգախոսով հակակառավարական ցույցերը տեղի են ունենում արդեն 17-րդ օրն անընդմեջ: