Այա-Սոֆիայում կիրականացվեն վերականգնողական աշխատանքներ

95

Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը վերականգնողական աշխատանքներ կիրականացնի Այա-Սոֆիայում, որտեղ ուրբաթ օրը 1934 թվականից ի վեր տեղի ունեցավ առաջին զանգվածային նամազը: Այդ մասին հայտարարել է երկրպագությանը մասնակցած Թուրքիայի նախագահ Էրդողանը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ապագայում մշակույթի նախարարությունը զբաղվելու է վերականգնողական աշխատանքներով մզկիթի ներսում և դրսում», ասել է նախագահը։ Նա չի մանրամասնել, թե մասնավորապես ինչ է իրականացվելու: Էրդողանը նշել է, որ վերականգողական աշխատանքների ավարտից հետո Թուրքիան «կստանա ավելի նշանակալից Այա-Սոֆիա»: