COVID-19-ի դեմ պայքարի համար մշակվում են նոր սերնդի պատվաստանյութեր

98

COVID-19-ի դեմ պայքարի համար մշակվում են նոր սերնդի պատվաստանյութեր, որոնք կարող են իմունիտետ ձևավորել մեկ տարով կամ ավելի երկար ժամանակով, ՌԻԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ի Ջորջ Մեյսոնի համալսարանի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Անչա Բարանովան:

«COVID-19-ի նկատմամբ մեր բնական իմունիտետը կարճաժամկետ է, հիվանդանալուց հետո՝ առավելագույնը վեց ամիս: Հետևաբար, առաջին սերնդի պատվաստանյութեր պատրաստելը պարզապես իմաստ չունի: Դրանք սովորաբար կարող են իմունիտետ տալ միայն երկու-երեք ամսով», ասել է Բարանովան: Այդ դեպքում ստիպված կլինեինք անընդհատ պատվաստել։

Նոր սերնդի պատվաստանյութերը հիմնված են սկզբունքորեն այլ տեխնոլոգիանների վրա, և կարելի է ակնկալել մոտավորապես մեկ տարվա համար բավարար իմունիտետ։

Կենսաբանի խոսքերով՝ պատվաստումները կիսով չափ նվազեցնում են հիվանդանալու հավանականությունը և օգնում են հիվանդությունը համեմատաբար ավելի հեշտ տանել, բայց դա չի լինի 100 կամ 90 տոկոս պաշտպանություն։