Տրանսգենային մկներ՝ COVID-19-ի պատվաստանյութի փորձարկումներում

103

ՌԴ ԳԱԱ Սիբիրյան մասնաճյուղի Բջջային կենսաբանության և գենետիկայի ինստիտուտի գիտնականները, ովքեր ստացել են կորոնավիրուսային վարակին ենթակա առաջին տրանսգենային մկները, ծրագրում են սեպտեմբերին սկսել դրանց հետազոտությունները։

Այդ մկները կարող են օգտագործվել պատվաստանյութերի և կորոնավիրուսի դեմ դեղամիջոցների փորձարկման նպատակով։ Կուսումնասիրվի նաև այն, թե ինչպես է COVID-19-ը ներթափանցում բջիջներ, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը։

Այժմ մկները 3-4 շաբաթական են։ Նրանց կբուծեն և նախատեսվում է, որ սեպտեմբերին արդեն կփոխանցեն այլ կազմակերպությունների՝ COVID-19-ին առնչվող հետազոտություններն արագացնելու համար։