Չինարի գյուղում հրետանային արկ է հայտնաբերվել և վնասազերծվել(video)

88

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները Չինարի գյուղում հայտնաբերել են հակառակորդի արձակած 122մմ տրամաչափի Դ-30 հրետանային արկ։

Այն տեղափոխվել է անվտանգ վայր և վնասազերծվել։
Աշխատանքներն այս տարածքում դեռ շարունակվում են։

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը լուսանկարներից բացի, հրապարակել է Չինարի գյուղում հայտնաբերած 122մմ տրամաչափի Դ֊30 հրետանային արկի վնասազերծման տեսանյութը: