«Նարեկացին, Քուչակը, Սայաթ֊Նովան մեր հպարտութիւնն են, և դուրս հանել կը նշանակէ դաւաճանութիւն». Հովսեփ Նալբանդյան

829

«Նարեկացին, Քուչակը, Սայաթ֊Նովան մեր հպարտութիւնն են, և դուրս հանել կը նշանակէ դաւաճանութիւն». Հովսեփ Նալբանդյան

«Հայ գրականություն» առարկայի ծրագրերի մասին Azgonline.am-ը զրուցել է ամերիկահայ գրող, գրականագետ, հասարակական, մշակութային գործիչ, մատենագետ, բարերար Հովսեփ Նալբանդյանի հետ:

-Պարոն Նալբանդյան, շրջանառության մեջ է դրվել  ԿԳՄՍ նախարարության` «Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը», որով գրականության դասագրքերից դուրս է մղվել 5-րդ դարի պատմագրությունը, Նարեկացին, Քուչակը, Սայաթ-Նովան: Արդեն հասցրե՞լ եք ծանոթանալ, ի՞նչ կարծիք ունեք:
-Այո տեղեակ եմ։ Բոլորովին անընդունելի է… մեր մեծերը Նարեկացին, Քուչակը, Սայաթ֊Նովան մեր հպարտութիւնն են, և դուրս հանել կը նշանակէ դաւաճանութիւն մեր ազգային արժէքներու նկատմամբ։

-Այս քայլը կարո՞ղ է վատ անդրադառնալ հայ աշակերտի ազգային մտածելակերպին:
-Այո, հայ աշակերտը պիտի սորվի և ընկալէ վերոնշեալ մեծերու գործերը, որպէսզի իր մօտ զարգանայ և ամրապնդուի ազգային մաքրամաքուր մտածելակերպ։

-Տարիներ առաջ Սուրբ Աթոռը Նարեկացուն դասեց տիեզերական Սրբերի շարքում, իսկ մեր երկրի դպրոցներում դադարում են ուսումնասիրել նրան: Տարօրինակ չէ՞:
-Տարօրինակ և անընդունելի է։ Նարեկացիի մատեանը մեր ազգային հպարտութիւնն է, մեր գլուխգործոցներից մէկը։

-Վրացիներն ու Ադրբեջանցիները մեծ ցանկություն ունեն` «յուրացնելու» Սայաթ-Նովային: Նրան դասագրքերից դուրս մղելով` մենք վրացիներին ու ադրբեջանցիներին անուղղակիորեն  չե՞նք արտոնում` վարվել այնպես, ինչպես ուզում են:
-Այո, շատ ճիշտ է։ Մենք տէր պիտի կանգնինք մեր արժէքներուն և թոյլ պիտի չտանք, որ մեր երկու հարևանները իւրացնեն։

-Այս նախագծի թերությունները, ըստ  Ձեզ, մասնագիտական հմտությունների բացակայությա՞ն պատճառ են, թե՞ դիտավորություն կա:
-Թէ մասնագիտական և թէ դիտաւորութիւն։
Մենք պէտք է լրջօրէն և բարձր մակարդակով կազմենք մեր ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ծրագիրը, որու մասին խօսել եմ տարիներ առաջ։