«համակեցություն»` 30, «գլոբալիզացիա»` 14, «հայրենասիրություն»`0. բառերի հաճախականությունը «Հայոց պատմություն» դասագրքերում

128

Նախարարության այն պնդումները, թե «Հայոց եկեղեցու պատմությունը» միացվում է «Հայոց  պատմություն» առարկային, ճիշտ չեն.  այսօր լրագրողների հետ հանդիպմանն ժամանակ ասաց ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը` անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության հորդորներին:

Նա հիմնավորեց. «Այսօր «Հայոց  պատմության» ժամերը հիմնական դպրոցում 204 ժամ են, իսկ «Հայոց եկեղեցու պատմությանը»՝ 132 ժամ: Այսինքն՝ միավորման դեպքում պետք է ստացվեր 336 ժամ, իսկ իրականում առաջարկվող ծրագրում 255 ժամ է: Ավագ դպրոցում ընդհանրապես անհետանում են «Հայոց եկեղեցու պատմության» ժամերը,  որովհետեւ ներկայումս գործող ծրագրում «Հայոց  պատմություն» անցնում են 170 ժամ, իսկ առաջարկվող ծրագրում՝ 172: Այսինքն՝ գրեթե նույնական է առաջարկը: «Հայոց եկեղեցու պատմությունը» հիմա անցնում են 68 ժամ, իսկ առաջարկվող ծրագրում չկա, համենայն դեպս, «Հայոց պատմությանը» չի միացվել»:

 Բանախոսի ուշադրությունից չի վրիպել նաեւ մեկ այլ կարեւոր փաստ. «Ուորդ համակարգում, երբ փնտրում ես քեզ հետաքրքրքող բառը, անմիջապես տակը բերում է տերմինը: Ինձ համար հետաքրքրական էր, փորձեցի փնտրել «Հայոց  պատմության»` առաջարկվող այդ նոր ծրագրում, եւ «Հայոց  պատմության» մեջ «համակեցություն» տերմինը ծրագրում կա 30 անգամ, «գլոբալիզացիան»՝ 14, իսկ «հայրենասիրություն» տերմինը՝ 0 անգամ»: