Կիևում հայերին պատկանող երկու սրճարան է հրկիզվել

106

Կիևում հայերին պատկանող սրճարանների հրկիզման երկու դեպք է տեղի ունեցել: Զոհեր չկան, հրդեհի հետևանքով վնասվել են սրճարանների որոշ հատվածներ:

AnalitikaUA.net-ը հաղորդում է, որ  Ուկրաինայի հայերի միությունը դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել, որում նշված է. «Հրկիզված սրճարանների տերերը  հայ համայնքի ներկայացուցիչներ են: Այս քայլը նրանք համրում են  համայնքը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձ: Մենք խստորեն դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում և կոչ ենք անում  հետել օրենքին,  համայնքը չներքաշել քաղաքական գործընթացներում: Կազմակերպության ղեկավարությունը մշտական ​​կապի մեջ է իրավապահ մարմինների հետ և ապավինում է կատարվածի  օպերատիվ քննությանը»: