Արցախին 1,4 միլիոն դոլար տարամադրելու բանաձևի դեմ թուրքական լոբբին մեծ պայքար է տանում

93

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Արցախին 1,4 մլն դոլարի օգնություն տրամադրելու մասին՝ «HALO Trust» կազմակերպության միջոցով 2021թվականին ականազերծման ծրագիրը շարունակելու նպատակով: Այն ուժի մեջ կմտնի Սենատի կողմից վերահաստատվելուց, ապա նախագահ Թրամփի վավերացնելուց հետո:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրել է. «Նշեմ, որ բանաձևի ընդունման դեմ թուրք-ադրբեջանական լոբբին մեծ պայքար է տանում:

Շնորհակալություն բոլոր աջակիցներին: Հուսանք՝ այն վերջնականապես կհաստատվի»: