Tesla-ն դատական հայց ներկայացրեց իր մշակումները գողանալու համար

57

Էլեկտրամեքենաներ արտադրող Tesla ընկերությունը դատական ​​հայց է ներկայացրել ընդդեմ նույն ոլորտում մասնագիտացած Rivian-ի՝ մեղադրելով իր մշակումները գողանալու մեջ, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Հայցում ասվում է, որ Rivianն-ը ստացել է Tesla-ի որոշ սևագրեր, ինչպես նաև փաստաթղթեր ընկերությունում աշխատանքի կազմակերպման, աշխատողների որոնման մեթոդի և աշխատավարձեր սահմանելու վերաբերյալ: Փաստաթղթի համաձայն՝ Rivian-ի մոտ 70 աշխատակից նախկինում աշխատել է Tesla-ում: Էլոն Մասկի ընկերությունը պնդում է երդվյալ ատենակալների մասնակցության անհրաժեշտությունը, պահանջում բոլոր գաղտնի նյութերի վերադարձ և փոխհատուցման վճարում: