Տավուշի սահմանամերձ համայնքները՝ ուշադրության կենտրոնում(տեսանյութ)

116

Կառավարության՝ հուլիսի 23-ի նիստին  վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին թշնամու պարբերական ոտնձգություններին, աշխարհի տարբեր երկրներում ադրբեջանցիների հակահայկական ագրեսիայի դրսևորումնրին:  Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հրետակոծությունից տուժած բնակիչներին կրած վնասների համար փոխհատուցում տալու անհրաժեշտություն կա.  կառավարությունն ընդունել է որոշում, որով  25 մլն դրամ կհատկացվի մարզպետարանին: Հիմնավորման համաձայն՝ հուլիսի 12-ից սկսված՝  հրետակոծությունների հետևանքով տուժած ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին վնասված անշարժ գույքի փոխհատուցման համար նախնական գնահատականով անհրաժեշտ կլինի առնվազն 150 մլն դրամ, որից 25 մլն դրամը առաջարկվում է հատկացնել հրատապության կարգով: Ստեղծվել է գույքագրման և գնահատման աշխատանքային խումբ, որն աշխատում է բնակավայրերում։

Մանրամասները՝ տեսանյութում