Վահրամ Ավետիսյանը՝ ՍԴ դատավորի թեկնածու

91

Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրեց Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Նիստի ժամանակ Վահրամ Ավետիսյանը ներկայացրեց  իր դիրքորոշումը և ծրագրերը՝ նշելով, որ եթե ինքը դառնա ՍԴ դատավոր, ապա ապահովելու է անաչառություն, անկախություն, ապաքաղաքականացվածություն:

Վահրամ Ավետիսյանը իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչն է: