Չինական մարսագնացը կյանքի հետքեր կփնտրի Մարսի վրա

83

CZ-5 հրթիռը Մարսի ուսումնասիրման առաջին չինական Tianwen-1 սարքով Վենչանի տիեզերակայանից այսօր մեկնեց տիեզերք։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Սարքը Մարս կհասնի յոթ ամսվա ընթացքում՝ 2021 թ․ փետրվարին։

Մարսագնացի առաքելության մեջ մտնում են Մարսի մակերերևույթի և բնահողի բաղադրության, դրա մթնոլորտի ու կլիմայական պայմանների առանձնահատկությունների ուսումնասիրությունը, ինչպես նաև ջրի ու կյանքի հետքերի որոնումը: