Թրամփ․ Էրդողանը, Պուտինը և Սի Ցզինպինը սուր միտք ունեն

86

Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ լավ կլինի, եթե ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրություններում իր հավանական մրցակից Ջո Բայդենը կոգնիտիվ (ճանաչողական) ունակությունների թեստ հանձնի: Խոսելով այն մասին, թե ինչ հատկանիշներ պետք է ունենա ԱՄՆ առաջնորդը, նա նշել է. «Մեզ պետք է սուր միտք ունեցող մեկը»: «Քանի որ ես կարող եմ ասել, որ [ՉԺՀ] նախագահ Սի Ցզինպինը սուր միտք ունի, նախագահ Պուտինը սուր միտք ունի, Էրդողանը սուր միտք ունի», ասել է նա:

«Մենք գործ ունենք այնպիսի մարդկանց հետ, ովքեր շատ վատ բաներ կանեին մեր հանդեպ, եթե կարողանային: Մենք պետք է նրանցից ավելի խելացի լինենք», գտնում է Թրամփը: ԱՄՆ նախագահը նշել է, որ նախկինում անցել է նման թեստ և ցուցաբերել է լավ արդյունքներ։

ԱՄՆ-ի նախագահական 59-րդ ընտրությունները նախատեսված են նոյեմբերի 3-ին: Ակնկալվում է, որ որպես դեմոկրատ թեկնածու հանդես կգա Ջո Բայդենը, իսկ որպես հանրապետական ​​թեկնածու՝ Դոնալդ Թրամփը: